
Թուրքիայում ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է 516 ոստիկան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 500 ոստիկան: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը.
«(Բախումների) գործընթացում վիրավորվել է 516 անվտանգության աշխատակից: Անկարգությունների սկսվելուց ցայօսր հիվանդանոցներ է բերվել 915 մարդ, որոնցից 79-ը ստանում է ստացիոնար բուժում: 8 մարդ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկները նրանցից 4-ի վիճակը գնահատում են որպես շատ ծանր:
Անկարգությունների ժամանակ ձերբակալվածների մեծ մասն արդեն իսկ ազատ է արձակվել: Մինչև վերջին օրը ձերբակալվածների քանակը կազմում էր 117 մարդ, մինչդեռ ներկայումս միայն 1-2 ձերբակալված կա Իզմիրում:
Ձերբակալվել է 7 օտարազգի, որոնցից 6-ը՝ Ստամբուլում, իսկ 1-ը՝ Անկարայում: Ձերբակալվածներից երկուսը Ֆրանսիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Իրանի և մեկական Հունաստանի, ԱՄՆ-ի ու Գերմանիայի քաղաքացի»: