
Բաղդադում ու շրջակայքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 14 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադում ու նրա շրջակայքում երեկ գրանցված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 14 մարդ այդ թվում նաև 7 ոստիկան: Տուժել են տասնյակ մարդիկ:
Ամենամահաբեր ահաբեկչական հարձակումը դարձել է մահապարտ-ահաբեկչի կողմից ավտոմեքենայի պայթեցումը, որը Բաղդադից 20 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Թաջի շրջանում մխրճվել է ոստիկանության շենքի մեջ: Դրա հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է ավելի քան 10 իրավապահ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա մայիսին Իրաքում գրանցված ահաբեկչությունների ու զինված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ: