Բաժիններ՝

Էրդողանը հայտարարել է, որ «Թաքսիմում» շարունակվելու են շինարարական աշխատանքները (տեսանյութ)

Russia Today-ը, վկայակոչելով թուրքական Hürriyet թերթը, հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում շարունակվելու են շինարարական աշխատանքները.

«Շինարարական աշխատանքները միավորում են պատմական իրողությունն ու մշակույթը: Այդ նախագիծը շարունակվելու է, այն Ստամբուլին հաղորդում է գեղեցկություն»:

Էրդողանը սուր քննադատության է ենթարկել «Գեզի» այգու պաշտպաններին. «Այդ մարդիկ ծեծել են անմեղ քաղաքացիների ու վնաս են պատճառել հասարակական ունեցվածքին:

Նրանք վնասել են ավտոբուսներ և մի շարք փողոցներում կործանել են ճանապարհային ցուցանակներ: ԱԶԿ-ի անդամները պայքար են մղում խանութներում գողության փորձերի դեմ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս