Բաժիններ՝

Facebook սոցցանցից անհետացել են քաղաքական ուղղվածությամբ ադրբեջանական խոշորագույն խմբերը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ երեկ առավոտյան տհաճ անակնկալ է սպասվել Facebook սոցցանցից օգտվող ադրբեջանցիների մեծամասնության համար: Անհասկանալիորեն անհետացել են տվյալ սոցցանցում ադրբեջանական խոշորագույն խմբերը:

Խոսքը գնում է «Prezidentə Dəstək 2013» (Աջակցություն նախագահին 2013), «İSTEFA» (Հրաժարական), «XİLAS» (Փրկություն), «AZƏRBAYCAN 2013 QƏLƏBƏ» (Ադրբեջան 2013 հաղթանակ) և այլ խմբերի մասին: Ուշագրավ է, որ այս խմբերն ունեն քաղաքական ուղղվածություն և ավելի քան 150.000-անոց լսարան:

Ուշագրավ է նաև այն, որ անհետացած խմբերի թվում եղել են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ խմբեր: Հենց դա է կապել ընդդիմության ձեռքերը, ով պատրաստվում էր տեղի ունեցածում մեղադրել իշխանություններին:

Միևնույն ժամանակ կասկած է հարուցում Թուրքիայում ընթացող իրադարձություններին ֆոնին քաղաքական քննարկումների համար խոշորագույն հարթակի անհետացումը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սոցցանցերը, իրենց լսարանով գերազանցելով բոլոր ԶԼՄ-ները, գլխացավանք են դարձել աշխարհի բոլոր կառավարությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս