
Խորհրդարանում ընդդիմությունից ստացած նվերն ապշեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ցուցարարները սկսել են ծաղկեփնջեր նվիրել ոստիկաններին: Դա տեղի է ունեցել նրանց հետ բախումների ընդմիջումներին:
Բացի այդ, նախօրեին դատարկ գազային ռումբի պարկուճով ծաղիկներ է ստացել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը:
Երբ վերջինս ելույթ էր ունենում երկրի խորհրդարանում նրան դա նվիրել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Այլին Նազլը Աքան:
Թուրքիայի ներքին գործերի նախարարն ապշել է ստացած նվերից: