
Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրաժարականը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրաժարականը: Դրանով իսկ ավտոմատ հրաժարական է տվել Մոսկվայի կառավարությունը:
Պուտինը միաժամանակ Սոբյանինին հաջողություն է մաղթել քաղաքապետի հետագա ընտրություններում: Դեռ անհայտ է մնում, թե արդյոք Սոբյանինն ինքնառաջադրվելու՞ է, թե կառաջադրվի «Միասնական Ռուսաստանի» կողմից: ԶԼՄ-ները նախապատվությունը տալիս են առաջին տարբերակին:
Աշնանը Մոսկվայում տեղի են ունենալու վերջին 10 տարվա մեջ քաղաքապետի առաջին ընտրությունները: Սոբյանինը պլանավորել է վերընտրվել իր պաշտոնում: Այդ նպատակով էլ նա հրաժարական է տվել իր պաշտոնից, թեև իր լիազորությունները սպառվում են միայն 2015 թվականին:
Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է մոտ 3 տարի՝ 2010 թվականի հոկտեմբերից՝ Յուր Լուժկովի հրաժարականից հետո: