
Anonymous-ը կոտրել է Թուրքիայի Նախարարների կաբինետի և «Պաշտոնաթերթի» կայքերը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Anonymous ցանցահենների խումբը այսօր կոտրել է Թուրքիայի Նախարարների կաբինետի ինտերնետային կայքը: Ներկա դրությամբ կայքի աշխատանքը վերականգնված է: Բացի այդ, Anonymous-ը կոտրել է մի շարք լրատվական պորտալների և Թուրքիայի «Պաշտոնաթերթի» (Resmi Gazete) կայքերը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Anonymous-ը հայտարարել էր, որ Էրդողանը պետք է հիշի Հոսնի Մուբարաքի ճակատագիրը և հրաժարական տա:
Anonymous-ը կոտրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կայքը, ինչպես նաև կառավարական մի շարք այլ կայքեր, այդ թվում նաև իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կայքն ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական էջը: