
ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ կանխելու համար այդ երկրում միջուկային զենքի մշակումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Նոր պատժամիջոցներն առնչվում են այն ֆինանսական ինստիտուտներին, որոնք գնում կամ վաճառում են իրանական ռիալ և ունեն այդ արժույթով հաշվեհամարներ: Սպիտակ տունը նշել է, որ 2012 թվականից սկսած իրանական ռիալն ամերիկյան համապարփակ պատժամիջոցների պատճառով կորցրել է իր ինքնարժեքի կեսը:
Սպիտակ տունն ընդգծել է, որ չնայած դրան՝ իրանական ռիալով առևտուրն առաջին անգամ է հայտնվել իր թիրախում: Բացի այդ, նոր պատժամիջոցների թիրախում են հայտնվել Իրանին ապրանքների ու ծառայությունների մատակարումները՝ կապված իրանական ավտոարդյունաբերության հետ: Խոսքը գնում է մարդատար ավտոմեքենաների, բեռնատարների, ավտոբուսների, մոտոցիկլետների արտադրության մասին:
Պատժամիջոցների տակ են ընկել նաև այն իրանցիներին նյութական աջակցություն հայտնելը, որոնց նկատմամբ արդեն իսկ սահմանված են սահմանափակումներ: