
Անհրաժեշտ է փոխել պետության կողմից եկեղեցուն ֆինանսավորելու սկզբունքը. Իվանիշվիլի

Prime Time-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ եկեղեցին մեծ դեր է խաղում երկրում, սակայն այդ դերը չպետք է չափազանցել.
«Եկեղեցին պետք է լինի առավելագույնս անկախ: Սխալ է, որ հոգևորականներին հատկացվում են ավտոմեքենաներ և որ կոնկրետ թեմաներին միջամտում է պետությունը:
Բոլորը պետք է ունենան իրենց տեղը: Պետք է փոխվի ֆինանսավորման սկզբունքը, պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին»: