
Մալաթիա-Սեբաստիայում «Մերսեդես Ե-190»-ը այրվել է ընթացքի ժամանակ

Հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի թաղապետարանի դիմաց մեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Վեգների փողոցի թիվ 12/Ա հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, այրվել է «Մերսեդես Ե-190» մակնիշի ավտոմեքենա:
Նյութական վնասի չափը և հրդեհի պատճառը պարզվում է: