
Վրաստանում փակվել է վտանգավոր վարակներ հետազոտող ռազմական լաբորատորիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում փակվել է ռազմական լաբորատորիա, որն ԱՄՆ-ից ուղարկված գումարներով հետազոտում էր վտանգավոր վիրուսներ: Այս մասին նշված է Роспотребнадзор-ի կայքում: Խոսքը գնում է Թբիլիսիում Ռիչարդ Լուգարի անվան առողջապահական հասարակական կենտրոնի մասին:
Роспотребнадзор-ը հայտարարել է. «Ռուսաստանին հարևան երկրում ԱՄՆ-ին պատկանող ռազմական լաբորատորիայի գոյությունը, որը փակ հետազոտություններ էր անցկացնում առանձնահատուկ վտանգավոր վարակների հարուցիչների վերաբերյալ, խոչընդոտել է ռուս-վրացական համագործակցությանը՝ բնակչության սանիտարա-համաճարակային բարեկեցության ապահովման ոլորտում»:
Այդ լաբորատորիան հանձնվելու է Վրաստանում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին: