Ռուս և իրանցի տեխնոլոգներն Ասադին օգնում են ապստամբների դեմ պայքարում. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) գնալով ավելի հաճախ են երևում Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների գոտում:

Վերջին 4 ամսվա ընթացքում ապստամբները կործանել են երկու այդպիսի ԱԹՍ, որոնցից մեկը՝ երեք շաբաթ առաջ, Դամասկոսի արվարձաններից մեկում: Ամենայն հավանականությամբ, խոսքը հետախուզական ԱԹՍ-երի (հնարավոր է՝ «Այուբ» դասի) մասին է:

Բացի այդ, Բաշար Ասադի բանակը սկսել է կիրառել այնպիսի համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հետևել հակառակորդի ականանետային կետերին և արագորեն դրանց հասցնել պատասխան հարվածներ:

Նման համակարգեր օգտագործում է ամերիկյան բանակը, սակայն հայտնի չէ, թե արդյոք խոսքը գնո՞ւմ է ռուսական կամ իրանական տեխնոլոգիաների մասին: Նշվում է, որ վերջին շրջանում Ասադի բանակի հետախուզությունը զգալիորեն մեծացրել է իր արդյունավետությունը:

Փորձագետների մի մասը սիրիական բանակի նոր մարտավարությունը շաղկապում են օտար խորհրդատուների ու հրահանգիչների տարած աշխատանքների հետ, և տվյալ մարտավարությունը տալիս է իր արդյունքները:

Ռուսաստանն ու Իրանը սպառազինում են Ասադի բանակին, որի կողմից պայքարի մեջ ներգրավվել են «Հզբոլլահի» հարյուրավոր զինյալներ: Հայտնի չէ, թե արդյոք Իրա՞նն է Դամասկոսին հատկացրել ԱԹՍ-եր, թե՞ վերջինս օգտագործում է «Հզբոլլահի» ԱԹՍ-երը:

Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջին շրջանում իրենք ստիպված են բախվել սիրիական կանոնավոր բանակի այնպիսի զինատեսակների հետ, որոնք նախկինում չեն հանդիպել իրենց:

Տեսանյութեր

Լրահոս