Թուրքիայի ՆԳՆ-ը զգոնության կոչ է արել քաղաքացիներին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ը զգոնության կոչ է արել քաղաքացիներին: Բացի այդ, ՆԳՆ-ը կոչ է արել տուրք չտալ արմատական մի շարք խմբավորումների սադրիչ գործողություններին:
Թուրքիայի մի շարք քաղաքներում անցկացվում են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում գտնվող «Գեզի» զբոսայգում ցուցարարների, որոնք հանդես են գալիս տվյալ զբոսայգու ավերման դեմ:
Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն հայտարարել է, որ անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 63, տուժել է 12 մարդ: Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշել է դադարեցնել «Թաքսիմ» հրապարակում Topçu Kışlası առևտրային կենտրոնի կառուցումը:
Նշվում է, որ երկրի 81 նահանգներից 48-ում տեղի է ունեցել ավելի քան 90 հանրահավաք: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 939 մարդ, որոնց մի մասին ազատ են արձակել: Վիրավորվել է 79 մարդ, որոնցից 23-ը՝ իրավապահ, իսկ 53-ը՝ քաղաքացի: Այս տվյալները ներկայացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը: