Ոստիկանությունը՝ Գորիսի կրակոցների մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ կրակոցները տեղի են ունեցել Գորիսի Դավիթ Բեկի 1 առանձնատան (տունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, խմբ.) դիմաց:

Կրակոցների արդյունքում Ավետիք Բուդաղյանը տեղում մահացել է: Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց, այնուհետև Երևան:

Դեպքի վայրից հայտնաբերվել է որսորդական հրացան և ատրճանակ: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ 104 հոդվածի երկորդ մասի վեցեորդ կետի և 235 հոդվածի առաջին մասի համաձայն:

Այս պահին ամբողջ քննչական խումբն աշխատում է: Շուտով ոստիկանության պաշտոնական կայքը կհրապարակի նոր մանրամասներ:

Դեպքի մանրամասները՝ այստեղ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս