Գնդապետ Բուդաղյանը ողջ է, նրա վիճակը կայուն ծանր է
Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Գորիսում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ:
Կեսգիշերն անց սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվել էր Երևան:
ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ Արտակ Բուդաղյանը նույնպես մահացել է, սակայն 168.am-ին քիչ առաջ զինվորական կենտրոնական հոսպիտալից տեղեկացրին, որ Արտակ Բուդաղյանը ողջ է, նրա վիճակը կայուն ծանր է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին հաղորդեցին, որ մյուս վիրավորը՝ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, նույնպես այս պահին Երևանի հիվանդանոցներից մեկում է, սակայն նրա առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Լուսանկարը՝ emedia.am-ի