Ազատվում ենք բշտիկների հետքերից
Բշտիկների սպիներն անհանգստացնում են բոլորին: Միջին բշտիկների սպիները կարելի է անցկացնել որոշ ժողովրդական միջոցներով, սակայն խորը սպիները մնում են ամբողջ կյանքում: Բշտիկներն առաջանում են խցանված ծակոտիների և վնասված հյուսվածքների միախառնումից:
Լոլիկի շերտեր
Բշտիկների մնացած հետքին կարող եք դնել թարմ լոլիկի շերտեր, որը կարող է այդ սպիները քիչ նկատելի դարձնել:
Սառույցը դրեք մաշկին, այն կնեղացնի ծակոտիները և կնվազեցնի մաշկի ճարպի գործունեության հետևանքով առաջացող բշտիկների ի հայտ գալու հավանականությունը:
Վարունգի հյութ
Վարունգի հյութը բարձրացնում է մաշկի տոնուսը և լավացնում է մաշկի կառուցվածքը: Վարունգը մեղմում է բորբոքային պրոցեսները, հանգստացնում է մաշկը և բուժում բշտիկների հետքերը:
Ձվի սպիտակուց
Ձվի սպիտակուցը հիանալի ժողովրդական դեղամիջոց է` բշտիկների հետքերից ազատվելու համար: Բամբակի խծուծը թրջեք ձվի սպիտակուցի մեջ և դրեք բշտիկներից մնացած սպիների վրա:
Քրքում
Քրքումը դեռ հին ժամանակներից օգտագործվել է գեղեցկության տարբեր դեղատոմսերում, այն իր տեղն է գտել նաև բշտիկների սպիները վերացնելու համար օգտագործվող դեղամիջոցների ցանկում: Պարզապես հարկավոր է քրքումի խյուսը դնել բշտիկների սպիների վրա:
Հալվե (Aloe Vera)
Հալվեն հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով և մաշկի հյուսվածքները վերականգնելու կարողությամբ: Վերցրեք հալվեի տերևը, քամեք հյութը և այն բամբակի խծուծով քսեք բշտիկներից մնացած հետքերին:
Խնձորի քացախ
Հայտնի է, որ խնձորի քացախը բարձրացնում է մաշկի տոնուսը, նեղացնում է մաշկի ծակոտիները և վերացնում է բշտիկներից մնացած հետքերը:
Կիտրոնի հյութ
Թարմ քամած կիտրոնի հյութի մեջ ընկղմեք բամբակի խծուծը և այն դրեք բշտիկներից մնացած սպիների վրա: Կիտրոնի հյութի սպիտակեցնող հատկությունները բշտիկներից մնացած հետքերը քիչ տեսանելի կդարձնեն: Կիտրոնի հյութը նաև հեռացնում է մահացած բջիջները, նպաստում է նոր բջիջների ռեգեներացիային և պահպանում է մաշկի էլաստիկությունը:
Ձիթայուղ
Բոլորին հայտնի է ձիթայուղի բուժիչ հատկությունները: Ձիթայուղն օգնության է հասնում նաև բշտիկների սպիների հարցում: Անհրաժեշտ է ձիթայուղով թեթև մերսել մաշկը: Ձիթայուղը փափկեցնում է մաշկը և նպաստում բշտկների սպիների վերացմանը:
Մեղր
Մեղրը բնական խոնավեցնող միջոց է, որն օգտագործվում է բշտիկների սպիների բուժման համար: Մեղրով դիմակները դրական ազդեցություն են թողնում մաշկի վրա և արդյունավետ են բշտիկների սպիները վերացնելու համար:
Ջուր
Ջուրը հավանաբար ամենալավ բնական միջոցն է բշտիկների սպիները բուժելու համար: Հարկավոր է շատ քանակությամբ ջուր խմել, որը կհեռացնի օրգանիզմի տոքսինները և այն կվերանորոգի: Ջուրը հեռացնում է նաև մահացած բջիջները և նպաստում է առողջ մաշկի ձևավորմանը: Սովորություն դարձրեք առավոտյան գոլ ջուր խմել, որը կհեռացնի օրգանիզմում կուտակված բոլոր թույները:
Մրգեր և բանջարեղեն
Անհրաժեշտ է ընդունել վիտամիններով, հանքանյութերով հարուստ սննդակարգ: Այդ հարցում Ձեզ օգնության կհասնեն բանջարեղենը և մրգերը:
Նարդոսի ձեթ
Նարդոսի ձեթն ունի վերականգնող և վերակենդանացնող հատկություններ, ուստի խորհուրդ է տրվում նարդոսի ձեթի մեջ ընկղմել բամբակը և այն քսել բշտիկներից մնացած սպիներին:
Վերը թվարկված դեղամիջոցները կարող են օգնել միայն միջին խորության սպիներից ազատվելու համար, սակայն խորը սպիների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մաշկաբանին:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ