«Պայքարը շարունակվելու է մինչև հաղթանակ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԱՄՆ-ում (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսի իր համակիրներին վստահեցնում է, որ պայքարը շարունակվում է եւ ամենաուշը հինգ տարի հետո Հայաստանը դառնալու է վերադարձի, արդարության, օրենքի երկիր: Այս մասին գրում է տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ», – իր ելույթում հավաքվածներին վստահեցրեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկ շաբաթ է, ինչ գտնվում է Լոս Անջելեսում եւ հանդիպումներ է ունենում իր համախոհների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Բարեւ Լոս Անջելես» միջոցառումը Գլենդելում գտնվող մի բացօթյա ընդարձակ սրճարանում էր, որի մուտքն արժեր քսան դոլար: Ամերիկահայ երաժշտական խմբերի նվագակցության ներքո Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ առ մեկ բարեւեց խորտիկներով սեղանների շուրջ նստած ներկաներին, լուսանկարվեց, առանձին զրույցներում վերհիշեց հետընտրական օրերը եւ ապա իր ելույթի ընթացքում կոչ արեց ներկաներին անմասն չմնալ եւ միանալ պայքարին:
«Թող մեզ ոչ մի տեղ բացակա չդնեն՝ Մոսկվայում, Անկարայում թե Երեւանում», – ասաց Հովհաննիսյանը: – «Պիտի միանանք եւ պիտի փոխենք մեր երկիրը, ուժեղացնենք, դարձնենք հաղթական երկիր»:
Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։