Բաժիններ՝

Մախաչկալայի քաղաքապետին կասկածում են սպանության կազմակերպման մեջ

Մախաչկալայի քաղաքապետ Սաիդ Ամիրովը կասկածվում է քննիչի սպանության կազմակերպման մեջ: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 295-րդ հոդվածով: Ամիրովը կասկածվում է 2011-ի դեկտեմբերին Մախաչկալայի քննչական կոմիտեի հետաքննական վարչության ղեկավար Արսեն Հաջիբեկովի սպանությունը կազմակերպելու համար:

Այժմ Ամիրովը ձերբակալված է և գտնվում է Մոսկվայում: Բացի Ամիրովից՝ նշված քրեական գործով ձերբակալված է ևս 10 հոգի: Կայքի հաղորդմամբ՝ օրեր առաջ տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ռուսաստանի հարավում գտնվող Կասպիսկ քաղաքում ձերբակալվել էր քաղաքապետ Յուսուպ Ջապարովը, ով Ամիրովի ազգականն է: Ըստ կայքի՝ նա ևս կասկածվում է Արսեն Հաջիբեկովի սպանության կազմակերպմանը մասնակցելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930