
Զբոսաշրջիկների թիվն աճել է 22.9%-ով

Ինչպես հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 128 237 զբոսաշրջիկներ։ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 22.9%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 137 128 մարդ կամ 2012թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.2%-ով։
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2013թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 38.0%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 27.3%-ը` ԵՄ երկրներին և 34.7%-ը` այլ երկրներին: