ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների միջոցով
Երևանում այսօր տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ներկայացնում ենք այդ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհ փնտրելը Հայաստանի և Ադրբեջանի պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են Եվրոպայի Խորհրդին անդամակցելու ժամանակ։ Այս համատեքստում մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։
Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել հնարավորությունը, որը նրանց ընձեռում է Նախարարների կոմիտեում նախագահությունը` երկու անդամ երկրների և նրանց բնակիչների հաշտեցման, ինչպես նաև՝ ԼՂ հակամարտության լուծման ուղղված ջանքերը ակտիվացնելու համար։ Դա պետք է արտացոլվի նախագահությունների առաջնահերթությունների շարքում։
Վեհաժողովը պատրաստ է անել ամեն ինչ՝ խորհրդարանական դիվանագիտության միջոցով բանակցություններն արագացնելու և երկու անդամ երկրների խորհրդարանականների միջև ը և փոխվստահության մթնոլորտ հաստատելու համար»: