
44 տարի անց Թուրքիայում վերանորոգվում է Հայաստան տանող երկաթուղին

Թուրքական Siyasal Birikim կայքի փոխանցմամբ՝ 44 տարի անց վերանորոգվում է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանի Չաթաք գյուղի և Հայաստանին սահմանակից Աքյաքայա շրջանի միջև ընկած երկաթուղին:
112 կիլոմետր երկարությամբ երկաթուղու վերանորոգման աշխատանքները տևելու են 6 ամիս, ինչից հետո երկաթգծով ավելի անվտանգ կերթևեկեն գնացքները: Այդ աշխատանքներին ներկա է գտնվել Կարսից ընտրված պատգամավոր Ահմեթ Արսլանը, ով ներկայացնում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք երկաթգծի վերանորոգումը կապվա՞ծ է Հայաստանի սահմանի (Աքյաքա շրջանի «Արևելյան դուռ» անցակետի) բացման հետ: Պատգամավորը, սակայն, սահմանի բացումը պայմանավորել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ:
Նա հայտարարել է, որ Աքյաքայի բնակիչների չափ ինքն էլ է ցանկանում, որ բացվի այդ սահմանը՝ ընդգծելով, որ որպես դրան այլլընտրանք՝ Թուրքիան կառուցում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը: