 
                        Դավթաշենում կրակում են ճանապարհային ոստիկանները (լուսանկարներ)
 
                                    Այսօր՝ մայիսի 31-ին, ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ հավաքվել էին Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության հրաձգարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ ՃՈ աշխատակիցները «Մակարով» տեսակի ատրճանակից կրակելու ստուգատես էին անցկացնում, որով պետք է պարզվեր, թե ՃՈ աշխատակիցներից ով է դիպուկ կրակում թիրախին, իսկ ով ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ աշխատակիցների մի մասը վրիպում էր: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ հրաձգարանից:
 
  
  
  
  
  
  
  
  
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        