Բաժիններ՝

Քանի՞ iPad կա Հայաստանում. շարժական սարքերի հայաստանյան շուկան

« Սմարթֆոնները շուկայում դեռեւս գերիշխող դեր չունեն, սակայն աստիճանաբար դուրս են մղում ավելի հին հեռախոսները »

Շարժական սարքերի Հայաստանի շուկան պատշաճորեն գնահատված չէ։ Հստակ չէ, թե Հայաստանում քանի օգտատեր է ցանց մտնելու համար օգտվում թաբլեթներից, սմարթֆոններից կամ ավելի պարզ հեռախոսներից, որոնք ունեն ինտերնետին միանալու հնարավորություն։

Հանրային հասանելի հստակ տվյալներ չկան, սակայն շարժական սարքերի տեղական շուկայի մասին կարելի է մոտավոր պատկերացումներ կազմել այլ աղբյուրներից։

Այսպես, 2012 թվականի հուլիսին Mail.RuGroup-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ  «Օդնոկլասնիկի» կայքը Հայաստանում այցելում են ավելի քան 787 հազար մարդ: Բջջային հեռախոսի միջոցով կայքից օգտվում են շուրջ 272 հազար մարդ՝ այցելուների  մոտ մեկ երրորդը։

Ավելի մանրամասն վիճակագրություն է ներկայացնում Ֆեյսբուքը։ Մայիսի կեսերի տվյալներով այս սոցիալական ցանց Հայաստանից ամսական 470 հազար օգտատեր է այցելում։ Նրանիցից 193.040-ը՝ մոտ 41%-ը, օգտագործում է շարժական սարքեր։

  • 131,120 կազմում են այդպես կոչված «Featured» հեռախոսները, որոնք իրենցից չեն ներկայացնում արդիական սմարթֆոններ, սակայն ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն
  • 67,680  կազմում են սմարթֆոնների եւ պլանշետների տերերը։

planshet

Ըստ օպերացիոն համակարգերի սմարթֆոնները եւ պլանշետները բաշխվում են այսպես․

iOS  օպերացիոն համակարգով աշխատում են 58,320  սմարթֆոն եւ պլանշետ: Դրանցից iPad-֊ները 17,440 են (որոնցից iPad 1 – 960, iPad 2 – 9,180,  iPad 3 – 8,080)։

iPhone-ն֊երը ընդհանուր թվով կազմում են – 29,100 ( iPhone 4 – 9,980, iPhone 4S – 11,820, iPhone 5 – 9,600): Հայաստանում Ֆեյսբուք մտնում են նաեւ iPod-֊ի միջոցով՝ 840 օգտատեր։

Android օպերացիոն համակարգով աշխատում են 50,340  սմարթֆոն եւ պլանշետ: Ըստ արտադրողի՝ Samsung – 29,620, HTC – 6,720, Sony – 3,900,  LG – 660, Motorola – 240։

Windows օպերացիոն համակարգով աշխատում են 3,060  սմարթֆոն եւ պլանշետ:

RIM/Blackberry օպերացիոն համակարգով են աշխատում 1,240 սմարթֆոն եւ պլանշետ:

Հաշվի առնենք, որ նույն օգտատերը կարող է ցանց մտնել մի քանի սարքերից եւ այդ  պատճառով օգտատերերի ընդհանուր թիվը կարող է մի փոքր տարբեր լինել:

Statcounter ընկերությունն իր հերթին կատարում է հաշվարկներ ըստ այցեությունների դեպի այն կայքերը, որոնք իրենք դիտարկում են։ Այստեղ վիճակագրությունը այդքան էլ ճշգրիտ չէ, անտեսում է սոցցանցերի այցելությունները։ Մյուս կողմից, օգտվողները դիտվում են ավելի լայն սպեկտրով ։

Տվյալները ըստ հեռախոսների արտադրողների 2012-ի ապրիլից մինչեւ 2013 ապրիլ

planshet2

Տվյալները ըստ շարժական օպերացիոն համակարգեր 2012-ի ապրիլից մինչեւ 2013 ապրիլ

planshet3

Կարող ենք ընդանրացնելով ասել, որ շարժական սարքերից օգտվողների թիվը կտրուկ աճում է եւ որոշ դեպքերում մոտենում է ընդհանուր օգտատերերի մոտ կեսին։

Մյուս կողմից, սմարթֆոնները շուկայում դեռեւս գերիշխող դեր չունեն, սակայն աստիճանաբար դուրս են մղում ավելի հին հեռախոսները։ Իսկ iOS եւ Android համակարգերը դեռ կիսում են սմարթֆոնների շուկան։

Սամվել Մարտիրոսյան

Media.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս