 
                        Հրդեհ` Վարդանանաց փողոցում
 
                                    Մայիսի 31-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գնունի փողոցում` Վ.Մամիկոնյանի արձանի մոտակայքում, շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 24 շենքի կիսանկուղային հարկում` շինանյութի խանութում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 2 քմ շինանյութ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        