Ճապոնիայում իր հեռարձակումն է սկսել աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում իր հեռարձակումներն է սկսել աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը: Խոսքը գնում է Tokyo Skytree-ի հեռուստաաշտարակի մասին, որի բարձրությունը կազմում է 634 մետր, որով և նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Աշտարակի վրա զբոսաշրջիկների համար բացվել է երկու դիտարկման հարթակ՝ 350 մետր բարձրության վրա: Ալեհավաքները տեղադրվել են 500-600 մետր բարձրության վրա:
Հեռուստաաշտարակի բարձրությունը պատահական չէ ընտրված. 634 թիվը ներդաշնակ է «Մուսաս» բառին, որով նախկինում անվանել են Տոկիոյի տվյալ շրջանը, որտեղ այժմ գտնվում է հեռուստաաշտարակը:
Հեռուստաաշտարակի կառուցումը մեկնարկել է 2008 թվականին, նախագծի վրա աշխատել է 580.000 մարդ, կառուցումն արժեցել է 600 միլիոն դոլար: