
Իլհամ Ալիևն ԱՄՆ սենատի Հետախուզության հանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկել է ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԱՄՆ սենատի Հետախուզության գծով հատուկ հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Սաքսբի Չամբիլիսի գլխավորած պատվիրակությանը:
Վերջինս Ադրբեջանում է գտնվում մայիսի 29-ին Բաքվում անցկացված ադրբեջանա-ամերիկյան «Հայացք ապագային» ֆորումին մասնակցելու նպատակով: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի երկկողմ կապերը զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում նաև էներգետիկ, ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության և այլ ոլորտներում:
Բարձր է գնահատվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Ադրբեջանի ներդրումը, կարծիքներ են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ: Կողմերը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: