Բաժիններ՝

«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել է բանկին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Բիզնես շրջանակներում լուրեր կան, որ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել է հայաստանյան բանկերից մեկին: Հիշեցնենք, սույն թռչնաֆաբրիկան դեռ մոտ 2 տարի առաջ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Մաքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը վաճառեց «Դվին» կոնցեռնին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է:

Կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը մեր թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ «Լուսակերտը» վարկի դիմաց մնացել է բանկին, պատասխանել է. «Գիտեք, նախ, «Դվին» կոնցեռնին չի վաճառել Խաչիկ Մանուկյանը, բայց ինչքան գիտեմ, բանկին է մնացել: Հիմա ոնց որ թե վաճառել են արդեն»:

Բայց դուք չէի՞ք գնել թռչնաֆաբրիկան, հարցին Սարգսյանը պատասխանել է. «Չէ, ես ուղղակի որ փորձ ունեի, մասնակցում էի կառավարմանը: Ֆաբրիկան, ես ինչքան գիտեմ, աշխատում է և լավ էլ աշխատելու է: Գնողների անունները չգիտեմ, որ ասեմ, բայց իմ հետ ոչ մի կապ չունի»:

Ըստ փաստաթղթերի, «Լուսակերտը» գնել էր «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ն, որի համասեփականատերը Ռ. Աարգսյանի դուստրն է՝ Գայանե Սարգսյանը: «Դվին»-ի մեջ է մտնում նաև «Գետամեջ» թռչնաֆաբրիկան, որի հետ կապված սկանդալն արդեն մի քանի ամիս է չի դադարում. դրա գործունեությունը կասեցված է, քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Գետամեջի» հավերի մեջ սալմոնելա էր հայտնաբերել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս