Ավտովթար Սյունիքի մարզում. Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց 4 անչափահասներ բժշկական հետազոտման են ենթարկվում

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ 38 ամյա Ավագ Ջանազյանը վարելով VAZ 21 06 մակնիշի 33 DԼ 304 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 ԿՄ հատվածում, ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Ջանազյանն ու ուղևոր 38 ամյա Ռամելա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են, և բացի նրանցից ավտոմեքենայում եղել են ևս հինգ հոգի, որից 4-ը նրանց երեխաներն են եղել, իսկ մեկը վարորդի կնոջ եղբայրն է:

Տեսանյութեր

Լրահոս