Բաժիններ՝

4 ամսում 142.000 վարչական տույժ` ՃՈ-ի կողմից

2013թ. առաջին 4 ամիսների տվյալներով՝ լուսանկարահանող և տեսանկարահանող  սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ ՀՀ  ճանապարհային ոստիկանության կողմից կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 141.904 որոշում: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, ողջ  նախորդ տարվա  ընթացքում  կայացվել է 416 հազար  նման որոշում:

2013թ. առաջին 4 ամիսների տվյալներով՝ կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 131 350 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են  149 328, իսկ ողջ նախորդ տարվա ընթացքում՝ 444 981:

2013թ. 4 ամիսների տվյալներով՝ ճանապարհային ոստիկանությունը  38 153 հայց է ներկայացրել դատարան, 2012թ. տվյալներով՝ ընդհանուր առմամբ դատական հայցերը  կազմել են  76 809:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031