Գիտնականներ. Հակավիրուսային դեղամիջոցներն այլևս չեն օգնում թռչնի գրիպի դեմ
Չինացի գիտնականները վստահ են, որ երկրում 36 մարդու կյանք խլած և 131-ի վարակած գրիպը ունակ է կայունություն ձեռք բերել հակավիրուսային դեղամիջոցների դեմ: Ինչպես գորւմ է Dailymail-ը, չինացի գիտնականները Շանհայում 14 հիվանդների բուժման ընթացքում նկատել են, որ վարակը նրանցից 3-ի մոտ ձեռք է բերել դեղակայունություն Tamiflu-ի դեմ: Գիտնականները նշել են, որ տարածված վարակը փոփոխության է ենթարկվել, ինչի արդյունքում նշված դեղամիջոցն այլևս չի պայքարում նրա դեմ:
Գիտնականներն ասում են, որ Tamiflu-ն փոփոխված վարակը չի բուժում, սակայն կարող է օգնել արագացնել առողջացումը, ինչպես նաև` նվազեցնել հիվանդության առաջացրած հետևանքները: