Բաժիններ՝

Օպերատիվ հետախուզության վարչության թիմը նվաճեց ՊԵԿ ֆուտզալի առաջնության հաղթողի կոչումը

Մայիսի 1-ից 25-ը անցկացվեց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի ֆուտզալի հերթական` 6-րդ առաջնությունը: Արդեն ավանդական դարձած մրցաշարին այս անգամ մասնակցում էին 18 թիմեր ներկայացնող շուրջ 240 աշխատակիցներ: Մայիսի 25-ին «Միկա» մարզադահլիճում կայացան եզրափակիչ հանդիպումները. նախ երրորդ տեղի համար պայքարում հանդիպեցին ՊԵԿ աշխատակազմի և Էրեբունու հարկային տեսչության թիմերը, ապա, կայացած եզրափակիչ խաղում Օպերատիվ հետախուզության վարչության թիմի մրցակիցն էր Նախաբացթողումային հսկողության վարչության թիմը: Երկու խաղն էլ ընթացան համառ և անզիջում պայքարում, ինչի մասին է վկայում նաև այն, որ հաղթողներին որոշելու համար հարկ եղավ նշանակել հետխաղյա 6 մետրանոց հարվածներ: 3-րդ տեղի համար մրցապայքարում հաղթեց Էրեբունու ՀՏ թիմը, իսկ եզրափակիչում` նախորդ առաջնության հաղթող` Օպերատիվ հետախուզության վարչության թիմը` նվաճելով ՊԵԿ 6-րդ առաջնության հաղթողի կոչումը և մեծ գավաթը:

 

Բացի այդ, կոմիտեի ղեկավարների կողմից մրցանակներ հանձնվեցին նաև առաջնության լավագույն ռմբարկուին, լավագույն դարպասապահին, ամենաակտիվ խաղացողին, ինչպես նաև ՊԵԿ ֆուտզալի առաջնությունները լավագույնս լուսաբանելու համար պատվոգիր տրվեց մարզական լրագրող Ռուդիկ Բարսեղյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031