Բաժիններ՝

Ինչպես են կրակում Հայաստանի ոստիկանները (տեսանյութ)

Մայիսի 15-17-ը ոստիկանության հրաձգրանում անցկացվեց հրաձգության առաջնություն, որին մասնացում էին ՀՀ ոստիկանության 29 ստորաբաժանումների հավաքական թիմերը և ԼՂՀ ոստիկանության թիմը։ Առաջնությանը բացմանը մասնակցեցին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը։

Առաջնությունն անցավ թեժ մրցապայքարում. ոստիկանները ցուցադրեցին իրենց պրոֆեսիոնալիզմը, թիրախը խոցելու վարպետությունը։ Հաղթողներն արժանացան տարբեր խրախուսանքների, պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով ու մեդալներով։ Թիմային առաջնությունում հաղթող ճանաչվեց ոստիկանության զորքերի թիմը։ Երկրորդ տեղը նվաճեց քրեական հետախուզության գլխավոր վարչության թիմը, երրորդ տեղը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թիմը։

Նշենք, որ ոստիկանության օպերատիվ ծառայողների մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով Հայաստանի տակտիկական հրաձգությն ֆեդերացիայի կողմից ոստիկանության հրաձգարանում պատրաստվել են կրակադաշտեր։

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս