Բորիս Բերեզովսկու գաղտնի օրագիրն անհետացել է նրա մահվանից հետո. նախկին թիկնապահ
Комсомольская правда-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում մահացած ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին ունեցել գաղտնի օրագիր, որը նա պահում էր Բերքշիրի դքսության Ասկոտ վայրում գտնվող իր տանը, որտեղ մարտի 23-ին հայտնաբերվել էր նրա դիակը:
Այս մասին թերթին հայտնել է օլիգարխի նախկին թիկնապահը, որի անունը չի նշվում: Փոխարենը նշվում է միայն, որ նա ունի իսրայելական ծագում, լավ տիրապետում է ռուսերենին և 5 տարի աշխատել է Բերեզովսկու մոտ:
Թիկնապահը հայտարարել է, որ Բերեզովսկին իսկապես ունեցել է գաղտնի օրագիր, որտեղ բոլորից գաղտնի գրառումներ է կատարել: Թիկնապահի խոսքերով՝ այդ օրագրի գոյության մասին իմացել են հատուկենտ մարդիկ:
Թիկնապահն ընդգծել է, որ Բերեզովսկու մահվանից հետո այդ օրագիրն անհասկանալիորեն անհետացել է: Նա հավելել է, որ այն սենյակը, որտեղ իր կյանքի վերջին օրերն ու ժամերն է անցկացրել Բերեզովսկին, ցայժմ շարունակում է գաղտնիքներ պարունակել: