Սերժ Սարգսյան. Առաջիկա տարիները ոչ միայն իշխանությունների, այլև ողջ հայության համար պետք է լինեն քրտնաջան և լուրջ աշխատանքի տարիներ (լուսանկարներ)

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը, որը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ հոգաբարձուների խորհուրդը կքննարկի նաեւ սիրիահայությանն օգնության հարցը: Այս մասին փոխանցում է «Փաստինֆոն»:

Ողջունելով ներկաներին հիմնադրամի ՀԽ նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ընտրությունների բացակայությունը հնարավորություն կտա ավելի շատ աշխատելու՝ խոսալու փոխարեն։

«Վերջին մեկ տարին Հայաստանում հագեցված խորհրդարանական, նախագահական, այնուհետև Երևանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու, հրապարակայնորեն քննարկելու և լուծումների հնարավոր բազմազանությունը դիտարկելու համար: Չկա որևէ ծանրակշիռ հարց, որի վերաբերյալ առկա դիրքորոշումը քննարկման դրված չլինի»,- ասել է ՀՀ Նախագահը և ավելացրել.

«Կարծում եմ՝ առաջիկա տարիները ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև ողջ հայության համար պետք է լինեն քրտնաջան և լուրջ աշխատանքի տարիներ։ Կարծում եմ՝  լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը»։

himnadram02

MHM78546 copy

himnadram03

T

himnadram01

himnadram

Տեսանյութեր

Լրահոս