Բաժիններ՝

Վարունգի, լոլիկի, արևածաղկի, եգիպտացորենի սերմեր. Հայկաշենին հատկացված կառավարական օգնությունը

Վարունգի, լոլիկի, արևածաղկի, եգիպտացորենի սերմեր. սա այն օգնությունն է, որ առայժմ կառավարությունը հատկացրել է կարկուտից տուժած Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքին: Գյուղապետ Վարշամ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղապետարանի պատին հայտարարությունը փակցրել է, և ում ինչքան սերմ պետք է՝ գալիս, ստանում են:

Վ.Հովհաննիսյանը նշեց, որ Հայկաշենում վարկեր վերցնողները քիչ են եղել, ընդհանուր այն կազմում է մոտ 200.000 դրամ, և դրանք էլ, ըստ նրա՝ հիմնականում «Արագակ» կամ այլ վարկային կազմակերպություններից է, ուստի գյուղացիները չեն դիմել վարկերի մասով աջակցություն ստանալու համար:

Հայկաշենում կարկուտից վնասվել է ընդհանուր ցանքատարածությունների մոտ 50-60%-ը: Ծիրանենիների ու դեղձենիների վնասված այգիները մոտ 10 հա են: Վ.Հովհաննիսյանի խոսքով՝ աջակցություն է ակնկալվում դիզվառելիքի տեսքով, որպեսզի կարողանան վարել ու ցանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս