Բաժիններ՝

Ոստիկանության փոխգնդապետն ու կինը զբաղվել են վաշխառությամբ

Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ, մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական տասը տոկոսով:

Նախապատրաստված նյութերով 2013թ-ի մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի եւ նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլ նաև՝ մեկ այլ քաղաքացի։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031