 
                        Փլուզում Կապան քաղաքում
 
                                    Մայիսի 30-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տունը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են Ա.Ալեքսանյանին պատկանող երկհարկանի չբնակեցված տան երկրորդ հարկի ննջասենյակի պատը (12քմ) և առաստաղը (24քմ):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        