Բաժիններ՝

Իրաքում երեկվա պայթյուններից զոհվել է առնվազն 40 մարդ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 29-ին Իրաքում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել է նվազագույնը 40 և վիրավորվել է մոտ 100 մարդ:

Բաղդադի Ջիհադ թաղամասում զոհվել է 18 և վիրավորվել է 42 մարդ: Ընդ որում, այստեղ պայթուցիկով լի ավտոմեքենան պայթեցվել է այն ժամանակ, երբ նրա մոտով անցնելիս է եղել հարսանեկան ավտոշարասյունը:

Մայիսին Իրաքում պայթյուններից ու զինված հարձակումներից զոհվել է ավելի քան 500 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031