
Մալաթիա-Սեբաստիայի ապագա թաղապետը. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունից և ինաուգուրացիայից հետո Երևանի փոխքաղաքապետ է դառնալու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Օհանյանը: Նրա փոխարեն էլ, ինչպես հայտնել էին մեր աղբյուրները, թաղապետ է նշանակվելու Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Օհանյանը, սակայն, մեր հրապարակման հաջորդ իսկ օրը շտապեց հերքել տեղեկությունը:
Իրականում, օրերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ժողով է եղել, որին մասնակցել է նաև Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանը: Թաղապետարանում արդեն բոլորը տեղյակ են, որ հենց նա է լինելու իրենց ապագա ղեկավարը: Ի դեպ, երիտասարդ Ալեքսանյանը հենց այդ դիրքերից էլ խոսել է թաղապետարանի աշխատակիցների հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: