Իրանի արտգործնախարարը կոչ է արել Սիրիայի հարցում ցուցաբերել նոր նախաձեռնություններ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Թեհրանում Սիրիայի վերաբերյալ անցկացված միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է իր իրաքցի գործընկեր Հոշիյար Զեբարիի հետ:

Հանդիպման ժամանակ Սալեհին տարբեր երկրների կոչ է արել նոր նախաձեռնություններ ցուցաբերել՝ Սիրիական ճգնաժամը լուծելու համար: Սալեհին հավելել է, որ Իրանը ողջունում է նոր նախաձեռնությունների կիրառումը՝ Սիրիական ճգնաժամի կարգավորմանն օգնելու համար:

Իրաքի արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ անդադար ջանքեր գործադրելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031