Բաշար Ասադը հրաժարական չի տա. Սիրիայի ԱԳՆ
Արաբական Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր պաշտոնում մնալու է մինչև նախագահական լիազորությունների ավարտ՝ 2014 թվականը:
Ավելին, Մուալեմի խոսքերով՝ չի բացառվում, որ Բաշար Ասադն իր թեկնածությունն առաջադրի հետագա ընտրություններում: Նախարարն ընդդիմությանը մեղադրել է նրանում, որ նախապայմաններ է առաջ քաշում «Ժնև-2»-ին մասնակցելու համար:
Դրանցից մեկն առնչվում է երկխոսությունից առաջ Ասադի հրաժարական տալուն, ինչը կտրականապես բացառվել է Մուալեմի կողմից: Դրա հետ մեկտեղ արտգործնախարարը հայտնել է, որ Դամասկոսն առանց նախապայմանների մասնակցելու է «Ժնև-2»-ին:
Մուալեմն ԱՄՆ-ի մեղադրել է Սիրիայի ներքին գործերին անհարկի միջամտելու մեջ՝ ընդգծելով, որ ամերիկացիներին չպետք է մտահոգի, թե ով է իշխում Սիրիայում, որի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը: