Հաջողակ մարդկանց 8 կանոնները՝ ըստ Inc.com-ի
Իսկապես հաջողակ մարդիկ երբեք չեն հիմնվում շանսի վրա։ Նրանք միշտ կարգապահ են և կենտրոնացված։ Նրանք մշտապես ուղիներ են փնտրում ինչ-որ մեծ բանի հասնելու համար, ընդ որում՝ որքան հնարավոր է կարճ ժամանակում։
Inc.com-ը առաջարկում է հետևել 8 կանոնների, որոնք կօգնեն դառնալ ավելի նպատակամղված և կազմակերպված։ Հետևաբար՝ ավելի հաջողակ։
1. Հանգիստ վերաբերվեք նյութական բարիքներին
Նյութական բարեկեցությունը աշխատանքի արդյունքն է։ Պետք է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե արդեն ստացված արդյունքին, այլ բուն աշխատանքին՝ նոր արդյունք ստեղծելու համար։
2. Ընդլայնեք գիտելիքները
Որքան բարձրանում է ձեր սոցիալական կարգավիճակը, այնքան բարդանում է համակարգը և ձեր առջև բացվող հնարավորությունների վերլուծությունը։
3. Ուշադիր եղեք այլոց սպասումների նկատմամբ
Հաջողակ մարդը պետք է ուշադիր լինի իր ժամանակը ճիշտ կազմակերպելու հարցում, որպեսզի իրեն շրջապատողներին համար նույնպես ժամանակ գտնի։ Չի կարելի նեղացնել շրջապատի մարդկանց։
4. Փորձեք զբաղվել էմոցիոնալ ինքնվերլուծությամբ
Կամ պարզ ասած՝ ճանաչաք ինքներդ ձեզ։ Կառավարեք հույզերը։ Այնպես արեք, որ ձեր բնավորության գծերը՝ լավ կամ վատ, ոչ թե ձեզ վնասեն, այլ օգնեն։
5. Հետևեք ձեր առողջությանը
6. Որոշակիացրեք ձեր հոգևոր պատկերացումները
Շատ հաջողակ մարդիկ (օրինակ՝ միլիարդատեր Ուորեն Բաֆեթը) չեն կարևորում կրոնը։ Սակայն նրանք հստակ պատկերացում ունեն հոգևոր բաղադրիչի դերի մասին։ Փորձեք ձևավորել կյանքի ձեր փիլիսոփայությունը և հետևեք դրան։
7. Հետևեք էթիկայի նորմերին
Այդ նորմերը գրված չեն, և ամենևին պարտադիր չէ հետևել արդեն հաստատված նորմերին։ Գտեք ձեր «կանոնակարգը» և մի խախտեք այդ կանոնները։
8. Ռացիոնալ օգտագործեք ժամանակը
Ձեր ժամանակը ծախսեք այնպիսի գործերի վրա, որոնք օգտակար են և ձեզ հաճույք են պատճառում։