Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Սիրիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքի վերացումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն արևմտյան երկրներին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով ԵՄ-ի անդամ երկրների կողմից Սիրիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքի չեղյալ հայտարարումը.

«Մենք վերստին ստիպված ենք դիմել բոլոր նրանց, ովքեր իսկապես ձգտում են Սիրիայում հարցի քաղաքական կարգավորմանը. ներկա բարդ և պատասխանատու փուլում՝ կապված ռուս-ամերիկյան նախաձեռնության իրագործման հետ, չափազանց կարևոր է զերծ մնալ ամեն տիպի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտության շարունակմանը և ոչ թե բանակցությունների ու երկխոսության սկսվելուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031