Սիրիայի հետ սահմանին սպանվել է լիբանանցի երեք զինծառայող
The Daily Star-ի փոխանցմամբ՝ անհայտ զինյալներն այսօր առավոտյան սպանել են լիբանացի երեք զինվորի, որոնք զինծառայություն էին կրում երկրի արևելքում գտնվող, սահմանամերձ Արսալ քաղաքում (Բեքաայի հովիտ):
Այս մասին հայտարարել է Լիբանանի պաշտպանության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ չարագործները սև գույնի «Համմեր» ավտոմեքենայով մոտեցել են պահակակետին, և երբ նրանց ընդառաջ են եկել զինվորները, նրանք հրաձգային զենքից կրակ են բացել նրանց վրա:
Դրանից անմիջապես անց հարձակում իրագործածները փախուստի են դիմել Սիրիայի սահմանի ուղղությամբ: Այս հարձակումը դարձավ իր տեսակում երկրորդը վերջին մի քանի ամսվա ընթացքում: Այս տարվա փետրվարին էլ զինյալները նույն շրջանում ծուղակ էին պատրաստել բանակային պարեկների համար և սպանել էին երեք զինծառայողի: