Արմեն Աշոտյան. Մուծելու ենք տուգանքը, ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էիք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը:
Գագիկ Շամշյանի անողոք տեսախցիկը, ճանապարհին տեղադրված արագաչափի հետ միասին, ֆիքսել են դա:
Բնականաբար, մուծելու ենք տուգանքը: Վստահաբար` մեր, և ոչ թե վարորդների գրպանից, քանի որ շտապելու մեղավորը մենք էինք:
Ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին:
Կարծում եմ, ապագայում կարելի է առաջարկել, որ նման տուգանքներից գոյացած գումարից մասնաբաժին ուղղվի այն համայանքների արտաբյուջետային հաշիվներին, որտեղ գրանցվել է խախտումը:
ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»: