Բաժիններ՝

Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի մեքենաները «նկարվեցին» արագաչափի կողմից

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու համար Երևանից բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր էին ժամանում Սարդարապատ: Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում տեղադրված են արագաչափեր և վարորդները, եթե ավտոմեքենան վարելու ժամանակ գերազանցում են արագությունը, ապա արագաչափը ֆիքսում է խախտումը, ինչի համար էլ օրինախախտը վարչական պատասխանատվության է ենթարկվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարդարապատ մեկնելու ճանապարհին Ակնալիճ վարչական շրջանում տեղադրված արագաչափը արձանագրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota Corola մակնիշի 002 ՕՕ 01 և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող Volksvagen Tuareg մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենաների խախտումը, որոնց վարորդները նշված տրանսպորտային միջոցները վարում էին մեծ արագությամբ: Ճանապարհային ոստիկանությունից ֆոտոլրագրողին հայտնել են, որ բացառվում է, որ նրանք վարչական պատասխանատվության չենթարկվեն, քանի որ տուգանքի կտրոնը ուղարկվելու է ըստ հասցեատիրոջ, իսկ Toyota Corola համարանիշները հաշվառված է ԱԺ-ի հաշվեկշռում, իսկ Volksvagen Tuareg-ի համարանիշները՝ ԿԳՆ-ի հաշվեկշռում: Մեր տեղեկություններով՝ պաշտոնյաները եղել են ավտոմեքենաներում և կարծում ենք՝ չեն հերքի դա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքը չի ալարել և նշված արագաչափի մոտ «հերթափահ է կանգնել» և երբ անցնելիս են եղել ՀՀ նախագահը, ՀՀ ոստիկանապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը, վարորդները ավտոմեքենան վարում էին սահմանված արագությամբ։

arag1 arag2 arag3 arag4

 

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031