Այս տարի Մեծ Բրիտանիայի խոշորագույն 4 բանկերի աշխատակազմերը կկրճատվեն մեկ քառորդով
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի 4 խոշորագույն բանկերի աշխատակիցների քանակը համայն աշխարհում տարեվերջի դրությամբ կկազմի մոտ 606.000 մարդ: Դա կլինի նվազագույն ցուցանիշը՝ 2004 թվականից ի վեր: 2004 թվականին այդ բանկերի աշխատակիցների քանակը կազմել է մոտ 594.000 մարդ:
Այս մասին են վկայում Bloomberg գործակալության հաշվարկները: Վերջիններիս համաձայն՝ Royal Bank of Scotland Group Plc, HSBC Holdings Plc, Lloyds Banking Group Plc և Barclays Plc բանկերի հաստիքների քանակը կրճատվելու է 24 տոկոսով՝ համեմատած առավելագույն ցուցանիշ գրանցած 2008 թվականի հետ, երբ նրանցում աշխատում էր մոտ 795.000 մարդ:
Ֆինանսական ընկերությունները հարկադրված են աշխատանքից հեռացնել իրենց աշխատակիցներին, քանի որ Եվրոպայում պետպարտքի ճգնաժամն առաջացնում է ներդրումային բանքինգից ստացվող եկամուտների կրճատում՝ կապված տարածաշրջանում վարկավորման ծավալի նվազման հետ:
2012 թվականին այդ չորս բանկերի հասույթը կազմել է 108 միլիարդ ֆունտ սթեռլինգ (164 միլիարդ դոլար), ինչը 13 տոկոսով պակաս է՝ համեմատած 2008 թվականի հետ: