ՀԱՊԿ-ը մեծ նշանակություն է տալիս ռազմական համագործակցությանը. Պուտին
KyrTag-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ը մեծ նշանակություն է տալիս անդամ երկրների միջև ռազմական համագործակցությանն ու արտաքին քաղաքական կոորդինացիային: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բիշքեկ ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է. «ՀԱՊԿ-ի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունն ամրագրված է արտաքին քաղաքական կոորդինացիան խորացնելու ուղղությամբ կատարված հետևողական աշխատանքով:
Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ հարցերին և հուսով ենք, որ այսօր կդիտարկենք Աֆղանստանում իրավիճակի զարգացումը, ինչպես արձագանքել այնտեղ իրավիճակի փոփոխություններին, ապահովել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգությունը»: