Չինացի ցանցահենները տիրել են ամերիկյան սպառազինության 20 համակարգի մշակումներին
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ չինացի ցանցահեններն առևանգել են ամերիկյան սպառազինության ավելի քան երկու տասնյակ համակարգերի մշակումները: Այս մասին նշված է Պենտագոնի ու կառավարության համար պատրաստված զեկույցում:
Թերթի տվյալներով՝ դրանց թվում հայտնվել են նաև այնպիսի համակարգերի մշակումներ, որոնք կարևոր դեր են խաղում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի, ինչպես նաև մարտական ինքնաթիռների ու ռազմանավերի համար:
Փորձագետները զգուշացնում են, որ ինտերնետային հարձակումները Չինաստանին հնարավորություն են ընձեռել ծանոթանալ առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչը կօգնի նրան՝ արագացնելու համար սեփական սպառազինության զարգացումը և հակամարտության դեպքում նվազեցնել ԱՄՆ-ի առավելությունը:
Փորձագետների տվյալներով՝ հափշտակված մշակումների թվում են հայտնվել Patriot հրթիռներին, բալիստիկ կանխազարկ հրթիռային համակարգերին (THAAD), ինչպես նաև Aegis հակահրթիռային պաշտպանության ռազմածովային համակարգին առնչվող փաստաթղթերը:
Ցանցահենների ձեռքում են հայտնվել նաև F/A-18 կործանիչի, V-22 և Black Hawk ուղղաթիռների, ինչպես նաև ափամերձ ջրերում պարեկության համար նախատեսված առափնյա նոր ռազմանավի մշակումները: Եվ վերջապես ցանցահենները տիրել են F-35 հարվածային կործանիչի մշակումներին: