Իրանը Սիրիային տրամադրել է 4 միլիարդ դոլարի վարկ

Սիրիական Teshreen կառավարամետ թերթի փոխանցմամբ՝ Իրանը Սիրիայի համար բացել է վարկային երկու գիծ՝ ընդհանուր 4 միլիարդ դոլար արժեքով: Այս մասին թերթին հայտնել է Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ադիբ Մայալյան.

«Իրանը շարունակում է աջակցել Սիրիային: Իրանը բացել է 1 միլիարդ դոլարի վարկային գիծ՝ կենցաղային սպառման ապրանքների ներկրումը ֆինանսավորելու համար: 3 միլիարդ դոլարով երկրորդ վարկային գիծը նախատեսված է նավթի ու նավթամթերքի գնման ֆինանսավորման համար»:

Այս տարվա ապրիլին էլ Մայալյան Reuters գործակալությանը հայտնել էր, որ Սիրիան Իրանից բացի, վարկերի ստացման շուրջ բանակցում է Ռուսաստանի և այլ երկրների հետ: Նրա խոսքերով՝ վերջին երկու տարվա ընթացքում (սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր) Սիրիայի տնտեսական կորուստները կազմել են մոտ 25 միլիարդ եվրո:

Տեսանյութեր

Լրահոս